National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
22.03.2021
Քննարկվեցին ներդրումային ծրագրերի վերաբերող հարցեր
1 / 6

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի «Ներդրումների խթանման հարցերով» աշխատանքային խումբը մարտի 22-ին առցանց ձեւաչափով աշխատանքային քննարկում անցկացրեց  ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի եւ գերատեսչության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարների հետ: Քննարկմանը մասնակցում էին պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Ծովինար Վարդանյանը, Գեւորգ Պապոյանը եւ Հռիփսիմե Գրիգորյանը:

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց ներդրումային ծրագրերին վերաբերող  մի շարք խնդիրների, որոնց լուծման համար անհրաժեշտ է ստեղծել որոշակի բարենպաստ պայմաններ: Կարեւոր համարվեցին Հայաստանում եվրոպական չափանիշներին համապատասխան տրանսպորտային միջոցների առուվաճառքի կազմակերպումը, լիցենզավորման հետ կապված խնդիրների կանոնակարգումը, նոր ու հարմարավետ ավտոշուկաների  կառուցումը:

Քննարկվեցին էլեկտրոմոբիլների վաճառքի խթանմանը, համապատասխան լիցքավորման կայանների բացմանը, ինչպես նաեւ Երեւանի համայնքներում կայանատեղեր կազմակերպելու համար մրցույթի  կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Մասնակիցները կարեւորեցին նաեւ յուղի մշակման գործարանի կառուցումը՝ նշելով, որ անհրաժեշտ է հնարավորություններ ստեղծել տեղական արտադրողի համար:

Նշվեց, որ օրենսդրական կարգավորում են պահանջում նաեւ տնտեսավարող սուբյեկտներին պետական հողի հանձնման հետ կապված խնդիրները:

Աշխատանքային խմբի քննարկումները կլինեն շարունակական:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am